«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ասում են...

Ասում են...
19.11.2010 | 00:00

...թե Ռուսաստանի ԶԼՄ-ների վերջին հրապարակումներն այն մասին, որ Լևոն Զուրաբյանը կարող է գլխավորել հայկական ընդդիմությունը, լրջորեն նյարդայնացրել է ինչպես Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությանը, այնպես էլ հայաստանյան մյուս ընդդիմադիր ուժերին։ Ասում են, Զուրաբյանը, որը հավակնում է Տեր-Պետրոսյանի հետ առանձնակի մտերմության, արդեն վաղուց բարդ հարաբերությունների մեջ է շատ «կոնգրեսականների», այդ թվում` ՀՀՇ-ի ներկայացուցիչների հետ, ինչը շարունակ լուրջ տարաձայնությունների պատճառ է դառնում։ Իսկ այժմ նրա համար էլ ավելի բարդ կլինի «չարակամներին» համոզել, որ իր կանոնավոր ուղևորությունները Մոսկվա և այնտեղ տեղի ունեցող հանդիպումներն անձնական շահեր չեն հետապնդում, այլ միտված են ընդդիմության բարօրությանը։

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ